Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում ԻՊ-ի գործողություններին մասնակցած իսլամիստ ջիհադականների խումբ է վնասազերծվել

Ադրբեջանում ԻՊ-ի գործողություններին մասնակցած  իսլամիստ ջիհադականների խումբ է վնասազերծվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը վնասազերծել է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գործողություններին մասնակցած իսլամիստ ջիհադական քաղաքացիների 5 հոգուց բաղկացած խումբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ըստ Ադրբեջանի ԱԱՆ-ի, ԻՊ-ի գործողութուններին մասնակցած խմբի անդամներն Ադրբեջանում փորձել են օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ ստեղծել, մասնակցել նրանց գործունեությանը, ապահովել զենքով, ռազմամթերքով, պայթուցիկ նյութերով, ռազմական տեխնիկայով եւ այլ հակաօրինական գործողություններ են իրականացնել:

Ադրբեջանի ԱԱՆ գլխավոր հետաքննչական վարչությունը խմբի անդամների նկատմամբ քրեական գործեր է հարուցել: Կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ներկայում Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի կազմում կառավարական ուժերի դեմ կռվում են Ադրբեջանի 3 հազարից ավելի քաղաքացիներ, եւ նրանց հոսքը դեպի այդ խմբավորում շարունակվում է:

Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի)  կատարել Սիրիայում:

Միջազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ Ադրբեջանի միջեւ կապերը սկսվել են 1990-ականների սկզբին` ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անհաջողություններ կրող եւ կորուստներ տալով հետ շպրտվող ադրբեջանական բանակն ու երկրի ղեկավար Հեյդար Ալիեւը, փորձելով փրկել իրավիճակը, հայերի դեմ պատերազմում ներգրավել են միջազգային ահաբեկիչների եւ արմատական խմբավորումների անդամների Աֆղանստանից (Գուլբեդին Հիքմեթյարի խմբավորում), Թուրքիայից («գորշ գայլեր» եւ այլն), Չեչնիայից (Բասաեւի, Ռադուեւի խմբավորումները եւ այլն) եւ այլ շրջաններից:

Չնայած նրան, որ ադրբեջանական բանակի կազմում հազարավոր արտասահմանցի վարձկաններ եւ ահաբեկիչներ էին կռվում, ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ դեմ անհաջողությամբ ավարտվեց, եւ Բաքվի իշխանությունը հարկադրված զինադադար ստորագրեց ԼՂՀ եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Սակայն, այդ տարիներին միջազգային ահաբեկիչներն անհրաժեշտ կապեր հաստատեցին Ադրբեջանի հետ եւ հարյուրավոր ադրբեջանցիների զինվորագրեցին ու ուղարկեցին Աֆղանստան եւ Հյուսիսային Կովկաս: Որոշ դիտորդների կարծիքով, Սիրիայում օրեցօր ահագնացող բախումները հնարավոր է ապագայում ներթափանցեն նաեւ Ադրբեջան:

Իսրայելցի փորձագետ, նախկին դիվանագետ, Իսրայելի «Նաթիվ» կենտրոնի նախկին ղեկավար Յակով Քեդմին virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը ԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցի ջիհադական մարտիկների` հայրենիք վերադարձն է:

«Այս կամ այլ իսլամիստական խմբավորումների մարտիկների` Սիրիայից Ադրբեջան վերադարձը կարող է պատճառ դառնալ երկրում ներքին կայունության կտրուկ խախտման եւ ահաբեկչական գործողությունների աճի համար», -ասել էր նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]