Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հենաշարժողական խնդիրներ ունեցող 100 երեխաներ մասնակցել են ամառային ճամբարների ծրագրին

Հենաշարժողական խնդիրներ ունեցող 100 երեխաներ մասնակցել են ամառային ճամբարների 
ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ արդեն երրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 28-ին մեկնարկած քառօրյա ծրագիրն ավարտվել է:

Խաղերով ու անակնկալներով լի առօրյայով ճամբարներում այս տարի իրենց հանգիստն են անցկացրել շուրջ 100 փոքրիկներ և պատանիներ: Երեխաներն այցելել են Մանկական երկաթուղի, անվճար օգտվել նաև «Հաղթանակ» զբոսայգու ատրակցիոններից, Երևանի կենդանաբանական այգում հետևել են կենդանիների կերակրման ընթացքին, մեկ օր էլ անցկացրել են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունում:

Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական  նաև առաջիկա տարիներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ընդգրկվում են ցանկություն հայտնած հենաշարժողական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]