Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նավթի գները շարունակում են անկումը ռեկորդային աճից հետո

Նավթի գները շարունակում են անկումը ռեկորդային աճից հետո

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գները շարունակել են անկումն անցյալ շաբաթվա վերջին 25 տարվա ընթացքում ռեկորդային բարձրացումից հետո: Նավթի բարելի արժեքի նվազումը տեղի Է ունենում շուկայում հումքի առաջարկի ավելացման վերաբերյալ նոր տվյալների սպասումների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:    

Լոնդոնի ICE Futures սակարանում Brent նավթի՝ հոկտեմբերի ապառնագրի արժեքը սեպտեմբերի 2-ին Երեւանի ժամանակով ժամը 9:00-ին իջել Է 1,8 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 48,67 դոլար: Նյու Յորքի ապրանքային սակարանում սակարկությունների ընթացքում WTI նավթի՝ հոկտեմբերի ապառնագրերի արժեքն իջել Է 2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 44,49 դոլար:     

Սեպտեմբերի 1-ին Brent մակնիշի նավթի գինն իջել Է 8,48 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 49,56 դոլար:

Ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 2-ին տվյալներ կհրապարակվեն ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի վերաբերյալ: Նաեւ Իրանն Է հայտարարում պատժամիջոցների վերացումից հետո հանույթն ավելացնելու պատրաստակամության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]