1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Google վերստին փոխել Է լոգոտիպը

Google վերստին փոխել Է լոգոտիպը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google որոնողական համակարգը փոփոխություններ Է մտցրել իր լոգոտիպի մեջ: Նոր տարբերակը տարբերվում Է շրիֆտով եւ գույների գամմայով: Բացի դրանից, ընկերությունը նոր լոգոտիպ Է ներկայացրել շարժական հավելվածների համար: Այն իրենից ներկայացնում Է G բազմերանգ տառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ընկերությունը նշում Է, որ նոր դիզայնը հարմարեցված Է բոլոր հավելվածներին, ինչպես նաեւ ներանցման տարբեր եղանակներին՝ տպագրությանը, սեղմմանը  եւ ձայնային հրահանգներին:

Google որոնողական համակարգն ստեղծվել Է 1998 թվականին: Այս պահին այն ամենաճանաչված որոնիչն Է՝ զբաղեցնելով շուկայի երկու երրորդը: Այժմյան լոգոտիպը Google-ի համար դարձել Է թվով արդեն հինգերորդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]