Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կփորձեմ Բաքվում հանդես գալ ինչպես խաղաղություն բերող երաժիշտները. Արոնյան

Կփորձեմ Բաքվում հանդես գալ ինչպես խաղաղություն բերող երաժիշտները. Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող Լևոն Արոնյանը մեկնաբանել է առաջիկայում Բաքվում կայանալիք շախմատի Աշխարհի գավաթին իր մասնակցությունը:

«Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ Աշխարհի գավաթից հետո կխաղամ արագ շախմատի Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բեռլինում: Ցավոք, շախմատիստների համար դժվար է երկրների միջև հակամարտություններ կարգավորելը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները գալիս են Ադրբեջան. մարդիկ, ովքեր բերում են խաղաղություն, և ես պատրաստվում  եմ հետևել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարևան երկրին, գործի դնել շախմատում իմ լավագույն կարողությունները և հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ chess-news.ru-ի հետ զրույցում նշել է հայազգի գրոսմայստերը:

Հայաստանն աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնելու են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: 1-ին մրցափուլում միմյանց դեմ հանդիպելու են՝ Լևոն Արոնյան–Միքայել Վիդենկելլեր, Գաբրիել Սարգսյան-Մատեուշ Բարտել, Հրանտ Մելքումյան -Գատա Կամսկի, Սամվել Տեր-Սահակյան-Նիկիտա Վիտյուգով: Մասնակիցների մեջ են նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը: Հակոբյանի մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Վիկտոր Լազիչկան, իսկ Սևյանինը՝ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]