Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Անցած 8 ամիսներին Ադրբեջանի զինված ուժերը 50 զինծառայող են կորցրել. CDSI

Անցած 8 ամիսներին Ադրբեջանի զինված  ուժերը 50 զինծառայող են կորցրել. CDSI

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուտի (Caspian Defense Studies Institute) կողմից Ադրբեջանի զանգվածային տեղեկատվական միջոցների եւ սոցիալական ցանցերի վրա անցկացրած մոնիթորինգի արդյունքների համաձայն` 2015 թվականի 8 ամիսների ընթացքում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում ընդհանուր առմամբ 50 զինծառայող է մահացել: Նրանցից 21-ը զոհվել են մարտական պայմաններում, 29-ը` ոչ մարտական պայմաններում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը, ինստիտուտը հայտնում է, որ մահացածներից 8-ն ինքնասպանություն են գործել, 8 հոգի զոհվել են ոչ կանոնադրական դեպքերի (միմյանց գնդակահարելու) պատճառով, 3 հոգի` անզգուշությունից, 2 հոգի` ձնահոսքից, 2 հոգի` արեւահարումից, 2 հոգի` հիվանդությունից: Մահացածներից 44-ը պաշտպանության նախարարության, 3-ը` պետական սահմանային ծառայության, 2-ը` արտակարգ իրավիճակների նախարարության եւ 1-ը ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ են:

Նշվում է, որ նախորդ ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ 10 զինծառայողներ վիրավորվել կամ էլ վնասվածքներ են ստացել: 7 զինծառայողներ վիրավորվել են հակառակորդի գնդակից, մեկ հոգի` ականի պայթյունից, մեկ հոգի` ոչ կանոնադրական հարաբերությունների, եւ մեկ հոգի` դժբախտ պատահարի արդյունքում: Վիրավորվածներից մեկը արտակարգ իրավիճակների նախարարության, մյուսները` պաշտպանության նախարարության այս կամ այն զորամասերի զինծառայողներ են:

Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուը չի բացառում, որ Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում տեղի ունեցած կորուստների թիվը կարող է իրենց հրապարակածից շատ ավելի մեծ լինել:

Խազար ռազմական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է Գերմանիայում 2014 թվականին: Կառույցի նպատակը Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում տեղի ունեցող գործընթացների վերլուծությունն ու դրանց առնչությամբ ռազմավարական կանխատեսումներ պատրաստելն է:

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 97 զինծառայող եւ 54-ից ավելի վիրավոր:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 18 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 11-ը մահացել են մարտական պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]