Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վենետիկի կինոփառատոնն սկսվում է «Էվերեստի» նվաճմամբ

Վենետիկի կինոփառատոնն սկսվում է «Էվերեստի» նվաճմամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի կինոփառատոնը՝ թվով 72-րդը, սեպտեմբերի 2-ին Լիդո կղզում իր աշխատանքն սկսում է Բալտասար Կորմակուրի «Էվերեստ» ֆիլմի պրեմիերայով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այս տարվա հիմնական մրցույթում հայտարարված է 21 կինոնկար: Ստուգատեսը բացող «Էվերեստ» դրաման հիմնված է իրական իրադարձությունների վրա: Կինոնկարը պատմում է աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած երկու արշավախմբերի մասին: Մրցույթին ներկայացված հայտնի կինեմատոգրաֆիստների նոր աշխատանքների թվում Է իտալացի ռեժիսոր Մարկո Բելոկիոյի «Իմ արյան արյունը» պատմական դրաման՝ Ալբա Ռորվահերի մասնակցությամբ, որն անցյալ տարի ստացել է դերասանական Վոլպիի գավաթը: Բելոկիոյի «Քնած գեղեցկուհին» նախորդ ժապավենը Վենետիկում ներկայացվել էր 2012 թվականին:

Ներկայիս ստուգատեսի պրեմիերաներից մեկը կդառնա «Օսկար» մրցանակի դափնեկիր Թոմ Հուփերի «Աղջիկը Դանիայից» ժապավենը, որը հիմնված է Դեւիդ Էբերսհոֆի համանուն բեսթսելլերի վրա: Կինոնկարը պատմում է դանիացի նկարչուհի Հերդա Վեգեների եւ նրա ամուսնու՝ մոդել Էյների փոխհարաբերությունների մասին, որին սեռափոխության աշխարհում առաջին վիրահատությունն են կատարել: Հերդայի դերը խաղացել է ճանաչված երիտասարդ դերասանուհի Ալիսիա Վիկանդերը, իսկ Էյներ Վեգեների դերը՝ Էդդի Ռեդմեյնը, որը «Օսկար» մրցանակի է արժանացել «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար:

Այս տարի գլխավոր մրցույթի ժյուրին գլխավորում է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ալֆոնսո Կուարոնը:

Զուգահեռ անցկացվող «Հորիզոններ» մրցութային ծրագրում ներկայացված կլինի 18 լիամետրաժ եւ 14 կարճամետրաժ կինոնկար: Այդ մրցույթի ժյուրին կգլխավորի «Գառների լռությունը» ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Դեմեն, որը նաեւ կստանա սոտւգատեսի պատվավոր պարգեւներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]