Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Միգրանտների պատճառով Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դադարեցվել է գնացքների երթեւեկությունը

Միգրանտների պատճառով Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դադարեցվել է գնացքների երթեւեկությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերստին դադարեցվել է միգրանտների պատճառով, որոնք հայտնվել են ռելսերի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian հրատարակությանը:

Երկաթգծերի վրա մարդիկ են նկատվել Ֆրանսիայի կողմից թունել մուտքի եւ Կալե քաղաքի կայարանի միջեւ: Eurostar ընկերության օպերատորները հայտնել են, որ դրա հետեւանքով կանգնեցվել են հինգ գնացքներ, որոնցից չորսն ուղեւորվում էին Ֆրանսիայից:

«Գնացքները չեն կարողանում մտնել թունել, քանի որ Կալեում ռելսերի վրա իրավախախտներ են գտնվում»,- հայտնել են Eurostar-ի աշխատակիցները ընկերության Twitter-ի միկրոբլոգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]