Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վանում քուրդ զինյալները հարձակվել են զինվորական մեքենայի վրա

Վանում քուրդ զինյալները հարձակվել են զինվորական մեքենայի վրա

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Վանի Գյուրփընար շրջանում հարձակվել է զինվորական մեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քուրդ զինյալները գործի են դրել ինքնաշեն նռնակը ճանապարհին զինվորական ավտոմեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել, սակայն զգալիորեն վնասվել է ճանապարհահատվածը:

Թուրքիայի իրավապահ մարմինները լայնամասշտաբ գործողություններ են սկսել այդ տարածքում քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]