Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 1-ին Գյումրիում գրենական պիտույք ստացավ 66 անապահով ընտանիք

Սեպտեմբերի 1-ին Գյումրիում գրենական պիտույք ստացավ 66 անապահով ընտանիք

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվան ընդառաջ գյումրեցի անապահով ընտանիքների հոգսը թեթևացնելու նպատակով բարեգործական ծրագրով կրկին հանդես եկան երիտասարդները: Այս տարի ևս, ինչպես անցած տարի, «Սբ Աստվածածին Յոթ Վերք» երիտասարդաց միությունը« ԱՌՏ երիտասարդական բնապահպանական ու խորհրդատվական  ՀԿ-ն« Շիրակի Թեմի  Սբ Յոթ Վերք եկեղեցու «Բարեգործական ջոկատը» և թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը համատեղ  իրականացրեցին գրենական պիտույքների հավաքագրման ակցիա՝ Գյումրու մի շարք վաճառատների դիմաց: Օգոստոսի 27-30-ը ցանկացած քաղաքացի կարող էր մասնակցել «Սեպտեմբերի 1-ը տոն բոլոր երեխաների համար» ակցիային: Քաղաքի գրքի և գրենական պիտույքների 4 վաճառատերի դիմաց այդ նպատակով տեղադրվել էին արկղեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի համապատասխանատու, Սբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու Երիտասարդաց միության խորհրդի անդամ Ռոզա Աղայանը, ակցիայի շրջանակներում հնարավոր դարձավ հավաքել 66 պարկ գրենական պիտույք, որը սեպտեմբերի 1-ին բաշխվեց  սոցիալապես անապահով 66 ընտանիքի: Ի դեպ, սոցիալապես անապահով ընտանիքների ցանկը տրամադրել էր Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]