1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են բողոքի ակցիան Բաղրամյան 
պողոտայում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Էլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են սեպտեմբերի 1-ին անցկացվող բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում և երթով շարժվում դեպի Հանրապետության հրապարակ: Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, ով քիչ առաջ է ազատ արձակվել ոստիկանությունից և վերադարձել Բաղրամյան պողոտա, հայտնեց, որ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից, որտեղ ևս ընթացել է բողքի այցիա, 8 քաղաքացիների է բերման ենթարկել:

«Մենք գնում ենք Հանրապետության հրապարակ և պահանջում ենք, որ նրանք ազատ արձակվեն, մինչև մենք կհասնենք այնտեղ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  նշեց Սարգսյանը:

Նա նաև հայտնեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության հաջորդ հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, Ազատության հրապարակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]