Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզպետն այցելեց հարազատ դպրոց

Արարատի մարզպետն այցելեց հարազատ դպրոց

ԱՐՏԱՇԱՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 1-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր շրջայցը սկսեց մարզի Այնթափ համայնքի թիվ 2 դպրոցից, որտեղի սանն է եղել նա տարիներ առաջ: Դպրոցի տնօրեն Ալլա Սահակյանը ողջունելով հյուրերին, ծնողներին, ուսուցիչներին` պատմական անդրադաձ կատարեց դեպի հեռավոր անցյալ, երբ 40 տարի առաջ դպրոցի տեղում թուրքերն ընդամենը մի պարիսպ էին քաշել և երեխաները հնարավորություն չունեին կրթություն ստանալու:

Այժմ նորակառույց դպրոցն իր բոլոր հարմարություններով եւ որակյալ մասնագետներով ապահովում է աշակերտների լիարժեք կրթությունը: Հանդիսավոր արարողությունը շարունակեց դպրոցի երգչախումբն` իր հայրենասիրական երգերով: Ելույթներով հանդես եկան նաեւ նախակրթարանի սաները: 

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ուսուցչական կոլեկտիվին, բոլոր աշակերտներին, ծնողներին նոր ուսումնական տարվա առիթով շնորհավորելուց հետո ասաց. «40-ամյա դպրոցը միշտ էլ աչքի է ընկել իր անվանի շրջանավարտներով: Հավատարիմ մնալով մի քանի տասնամյակների ավանդույթին` ցանականում եմ, որպեսզի այս դպրոցում կրթվեն հայրենիքի համար արժանավոր ու պիտանի քաղքացիներ»: Հնչեց Առաջին զանգը: Առաջին դասարանցիները մտան դպրոց: Այնուհետեւ, մարզային կառույցի ղեկավարները եղան նաեւ Այթափի թիվ 1 եւ Արեւաբույր համայնքի դպրոցներում: Նրանք շրջեցին բոլոր դասարաններով, եղան գրադարաններում, հանդիպեցին ուսուցչական կոլեկտիվին, հետաքրքրվեցին մանկավարժներին հուզող հարցերով: Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` որպես դպրոցական խորհրդի անդամաներ, մարզպետարանի աշխատողներն այցելել են մարզի բոլոր դպրոցները եւ մարզի ղեկավարի անունից շնորհավորել մանկավարժներին եւ աշակերտներին:  Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը` ՀՀ կրթության ու գիտության նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Նոր ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներ հաճախեցին 31 հազար 863 երեխաներ: Առաջին դասարան հաճախեց 3841 աշակերտ: Ծնելիության աճի շնորհիվ այս տարի 59-ով ավելացել է առաջին դասարանցիների թիվը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]