Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ժողովուրդն անում է ամեն ինչ իր քաջ զավակների կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար. Բակո Սահակյան

Արցախի ժողովուրդն անում է ամեն ինչ իր քաջ զավակների կիսատ թողած գործը ավարտին 
հասցնելու  համար. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ Արցախի Հանրապետության կերտման գործում իր ավանդն է ունեցել ողջ հայ ժողովուրդը, եւ արդեն 24 տարի է` Հայաստանի եւ Սփյուռքի հետ ձեռք ձեռքի կառուցում է ազատ ու ինքնիշխան ժողովրդավարական պետություն:

Նախագահի խոսքով` Արցախը հաստատուն քայլերով առաջ է ընթանում` տարեցտարի գրանցելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ եւ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային հանրության շարքում:

«Արցախի ժողովուրդը տերն է իր հողի ու ջրի եւ անում է ամեն ինչ` իր նպատակներին հասնելու, իր քաջ զավակների կիսատ թողած գործը ավարտին հասցնելու  համար»,- իր ելույթում ընդգծել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]