Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանն ընդունել է ցուցակագրված մի շարք քաղաքացիների

Սեյրան Օհանյանն ընդունել է  ցուցակագրված մի շարք քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի մեկը եղել է քաղաքացիների ընդունելության օր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ լրատվական ծառյությունից, նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին հուզող սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային աջակցության խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանական գերատեսչության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են, ինչի մասին էլ հավաստում են բանակ-հասարակություն կապերի առավել սերտացմանը միտված քաղաքացիների ամենամսյա ընդունելությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվել են քաղաքացիների դիմում-խնդրանքներն ու նրանց հուզող հարցերը, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները: Բարձաձայնված որոշ խնդիրներ լուծվել են հենց տեղում և դիմումների զգալի մասին Սեյրան Օհանյանի հանձնարարականով տրվել է դրական ընթացք: Քննարկված հարցերի հետագա լուծման նպատակով տրվել են  համապատասխան ցուցումներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]