1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանի փոխոստիկանապետը Բաղրամյան պողոտայում ցուցարարների գործողություններն անօրինական է համարում

Երևանի փոխոստիկանապետը Բաղրամյան պողոտայում ցուցարարների 
գործողություններն 
անօրինական է համարում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Երևանի Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սեպտեմբերի 1-ին «Ոչ թալանին» նախաձեռնության ցուցարաների կողմից պողոտան փակելու փորձերին և ոստիկանների նկատմամբ նրանց գործողություններին: Նրա խոսքով` եթե որևէ մեկը կրկին փորձի փողոց փակել, բերման կենթարկվի ոստիկանության կողմից: «Մենք տևական ժամանակ բացատրում ենք, որ չի կարելի կարգ խախտել: Մենք ասել ենք, որ ընդունում ենք ձեր պայքարը. պայքարեք, սակայն գործեք օրենքի շրջանակներում: Նրանց գործողությունններում որևէ բան չկա, որ օրինական լինի, իսկ ոստիկանությւնը գործել է օրենքի շրջանակներում»- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  շեշտեց Օսիպյանը:

Նա հավելեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել նրա համար, որ քարեր են նետել ոստիկանների վրա, փորձել են փողոց փակել, հայհոյել են ոստիկաններին: Երևանի փոխոստիկանապետը նշեց, որ ցուցարարները ցանկանում են ոստիկանների հետ բախում սադրել:

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից 3 քաղաքացիների է բերման ենթարկել հասարակական կարգը խախտելու համար: Բերման ենթարկվածների մեջ է նաև «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց այն պահին, երբ կրկին փորձում էին փակել փողոցը: Ոստիկանությունը շարունակում է վերահսկել իրավիճակը Բաղրամյան պողոտայում:

Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները ոստիկանությանը կես ժամ ժամանակ էին տվել բերման ենթարկվածներին ազատ արձակելու համար, և սպառնացել հակառակ դեպքում փակել պողոտան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]