Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպական կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի առաջնայնությունների մեկը. Բակո Սահակյան

Եվրոպական կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է 
Արցախի առաջնայնությունների մեկը. Բակո Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին,  Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստիային եւ նրանց ուղեկցող անձանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ եվրոպական երկրների եւ կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը՝ հավելելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախապայմանններ:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը եվրոպական ատյաններում Արցախի Հանրապետության շահերն ու իրավունքները հետեւողականորեն ներկայացնելու համար «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]