Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Աբովյան» ՔԿ-ում նշվել է ուսումնական տարվա մեկնարկը

«Աբովյան» ՔԿ-ում նշվել է ուսումնական տարվա մեկնարկը

ԱԲՈՎՅԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ, Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական  կենտրոն» ՊՈԱԿ-ն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, շնորհավորել հիմնարկում պահվող 8 անչափահասներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կենտրոնի տնօրեն Գայանե Հովակիմյանը շնորհավորել է նրանց սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ կարևորելով գիտելիքի և կրթության դերը նոր ճանապարհների ու  հնարավորությունների բացահայտման գործում։

ՊՈԱԿ-ի տնօրենը հավելել է նաև, որ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, կենտրոնը պատրաստ է աջակցելու անչափահասներին իրենց կրթության, սոցիալ կենցաղային և զբաղվածության հետ կապված խնդիրների լուծման հարցերում՝ ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ հասարակություն վերադառնալիս:

Այնուհետև, կենտրոնի աշխատակիցները  մասնակցել են հիմնարկում պահվող կանանց և անչափահասների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին: Ցուցասրահում ներկայացված են եղել անչափահասների և կին դատապարտյալների նկարչական և խեցեգործական աշխատանքները։

Այցելության ավարտին անչափահասներին տրամադրվել են գրենական պիտույքներով փաթեթներ, շախմատ և այլ անհրաժեշտ պարագաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]