1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրք նախարարը Ցեղասպանության հարցում դիրքորոշման համար վերածվել է թուրքական ԶԼՄ-ների թիրախի

Թուրք նախարարը Ցեղասպանության հարցում դիրքորոշման  համար վերածվել է թուրքական ԶԼՄ-ների թիրախի

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար Ալի Հայդար Քոնջան դարձել է թուրքական ազգայնական շրջանակների ԶԼՄ-ների թիրախն այն բանի համար, որ հրապարակայնորեն ճշմարիտ դիրքորոշում է հայտնել Հայոց ցեղասպանության հարցով: Ալի Հայդար Քոնջան Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) անդամ է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ազգայնական շրջանակների մի շարք ԶԼՄ-ներ դատապարտել են Քոնջային Օսմանյան կայսրության փլուզման շրջանում հայերի դեմ իրագործված կոտորածներն իրենց անունով կոչելու համար:

ԺԴԿ-ն ներկայացնող Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Քոնջան Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումն, ըստ «Ակոս»-ի, ներկայացրել է այսպես. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության` ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցը մեր կուսակցության հետ կքննարկենք եւ կհստակեցնենք միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը»:

Մասնավորապես, թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթն այս առնչությամբ գրել է, որ նախարար Քոնջան «չափերն անցել է» Հայոց ցեղաասպանությանը վերաբերող հարցին պատասխանելիս:

Թուրքիայում արդեն կոչեր են հնչում մինչեւ նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարական ընտրություններ ժանակավոր կառավարության կազմում ընդգրկված երկու քուրդ նախարարներին պաշտոնանկ անելու մասին` նրանց կողմից Հայոց ցեղասպանությունը եւ քրդերի ինքնությունն ու իրավունքները Թուրքիայում ճանաչվելու մասին արած հայտարարությունների համար:

ԺԴԿ համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հանդես էր եկել հայտարարությամբ, որ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են աշխարհի 24 պետություններ, բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել են Հունաստանի, Շվեյցարիայի, Սլովակիայի եւ Կիպրոսի Հանրապետության խորհրդարանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]