Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանը հայտարարել Է առաջիկայում 20 զորավարժություն անցկացնելու պլանների մասին

Իրանը հայտարարել Է առաջիկայում 20 զորավարժություն անցկացնելու պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին սեպտեմբերի 1-ին Թեհրանում հայտարարել Է իրանական օրացույցով մինչեւ ընթացիկ տարվա (սկսվել Է մարտի 21-ից) վերջը 20 զորավարժություն անցկացնելու պլանների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զինված ուժերն այս տարի կանցկացնեն 20 պլանային զորավարժություն»,-նրա խոսքը մեջբերել Է Fars գործակալությունը: Ջաֆարին նաեւ հայտնել Է առաջիկա չորեքշաբթի-հինգշաբթի օրերին իսլամական ժողովրդական աշխարհազորի՝ «Բասիջի» իրանական կամավորական կազմավորումների զորավարժություններ անցկացնելու մասին: Դրանց մասնակցելու Է 250 գումարտակներում ներգրավված 250 հազար մարդ, ասել Է նա:

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Ալի Ֆադավին օրերս հայտարարել Էր մինչեւ ընթացիկ իրանական տարվա վերջը երկու մասնագիտացված զորավարժություն անցկացնելու ԻՀՊԿ-ի պլանների մասին, որոնցից մեկը կարող Է կազմակերպվել բանակի հետ համատեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]