Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը մի խումբ անձանց պետական պարգեւներ է հանձնել

Արցախի Հանրապետության 24-րդ տարեդարձի առթիվ Բակո Սահակյանը մի խումբ անձանց 
պետական պարգեւներ է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական  արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի: 

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 3 հոգի, որից 1-ը` հետմահու: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 129 հոգի, որից 2-ը` հետմահու:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրվել է 1 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 8 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 1 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 23 հոգի, որից 1-ը` հետմահու:

Գիտության, մշակույթի, արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]