Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լավրովը ժամանել է Բաքու

Լավրովը ժամանել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 1-ին ժամանել է Բաքու:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թրենդ»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիզադեն ավելի վաղ գործակալությանը հայտնել էր, որ Լավրովի այցի ընթացքում քննարկվելու են երկկողմանի կապերի տարբեր տեսանկյուններ, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը սկսվել է 1991 թ-ին, երբ, ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի  կողմից անձնագրային ռեժիմի անցկացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին ադրբեջանական կողմի խնդրանքով ստորագրված բիշքեքյան արձանագրությունը: Ներկայում հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ-ի նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ-ի 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]