Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում զորահանդեսից առաջ կապիկների ջոկատը փողոցները կմաքրի թռչուններից

Չինաստանում զորահանդեսից առաջ կապիկների ջոկատը փողոցները կմաքրի թռչուններից

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի զինված ուժերը պատրաստել են կապիկների ջոկատ, որոնք պետք Է խրտնեցնեն թռչուններին մերձակա փողոցներից, որտեղ պետք Է զորահանդես անցկացվի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-րդ տարեդարձի առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:

Կազմակերպիչները հուսով են, որ կապիկների ներգրավումը թույլ կտա խուսափել ինքնաթիռների տուրբիններ թռչունների ընկնելուց եւ բացառել չնախատեսված իրավիճակները:  

Պեկինում զորահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին: Այն առաջին անգամ Է նշվում այսքան մեծ թափով: Հանդիսություններին կժամանեն պետությունների եւ կառավարությունների ավելի քան 20 ղեկավարներ:

Զորահանդեսին կմասնակցեն 12 հազար զինվորներ, ինչպես նաեւ տանկեր եւ շուրջ 200 ինքնաթիռներ, որոնք կկատարեն մանեւրներ, այդ թվում՝ լրալցավորում օդում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]