1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler&Co-ի գործադիր տնօրեն

Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler&Co-ի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է Rambler&Co ընկերության գործադիր տնօրեն է եւ պատասխանատու է լինելու ընկերությունների խմբի օպերացիոն եւ մարտավարական զարգացման համար: Այս մասին, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ,  հայտարարություն է տարածել ընկերության մամուլի բաժինը: Աբրահամյանը հիմնական ուշադրությունը կենտրոնացնելու է նոր նախագծերի՝ թողարկման արագության եւ արդյունավետության բարձրացման վրա:

«Ընկերությունը հավակնոտ խնդիրներ ունի, ու ես ուրախ կլինեմ առավելագույն ջանքեր գործադրել դրանց իրականացման համար, առավել եւս, որ այդ հարցում ինձ օգնելու են ընկերության աշխատակիցները, ովքեր ապացուցել են նույնիսկ այսօրվա անկայուն շուկայում հաջողության հասնելու իրենց ունակությունը»,- Gazeta.ru-ին այսպես է մեկնաբանել է իր նշանակումը Աբրահամյանը:

2012թ. սկսած Աբրահամյանը ղեկավարել է Ալեքսանդր Մամուտի ակտիվները կառավարող A&NN հիմնադրամի տեխնոլոգիական եւ ինտերնետային ակտիվները ու մասնակցել «ՍՈՒՊ Մեդիա» եւ «Ռամբլեր-Աֆիշա» հոլդինգների միաձուլման գործարքի անցկացմանը, որի արդյունքում ձեւավորվել է Rambler&Co ընկերությունը: Նա նաեւ եղել է խմբի տնօրենների խորհրդի անդամ: A&NN-ից առաջ նա աշխատել է ՍՄՄ ընկերության ռազմավարության բաժնում, նաեւ PricewaterhouseCoopers ընկերության M&A խորհրդատվական ստորաբաժանումում:

Rambler&Co-ն մեդիայի, տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում աշխատող ընկերությունների խոշորագույն խմբերից մեկն է Ռուսաստանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]