Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դանիայի հավաքականի ճամբարից հեռացել է նաև Նիկոլա Բոյլեսենը

Դանիայի հավաքականի ճամբարից հեռացել է նաև Նիկոլա Բոյլեսենը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի ազգային հավաքականը շարունակում է կորուստներով մոտենալ սեպտեմբերի 7-ին Երևանում կայանալիք «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստանի հետ հանդիպմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը, դանիացիների ճամբարից վնասվածքի պատճառով հեռացել է Ամստերադամի «Այաքս»-ի ձախ պաշտպան Նիկոլա Բոյլեսենը:

Նա բաց կթողնի սեպտեմբերի 4-ին նախատեսված Դանիա-Ալբանի, ինչպես նաև Հայաստան-Դանիա հանդիպումները:

Մինչ այդ վնասվածք էր ստացել նաև դանիացիների մեկ այլ առանցքային պաշտպան Սիմոն Պոուլսենը: Հարցականի տակ է նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և դանիացիների առաջատար Քրիստիան Էրիկսենի մասնակցությունը սեպտեմբերի 7-ի մրցավեճին, քանի որ նա դեռևս ապաքինվում է վնասվածքից, թեև այն այդքան էլ լուրջ չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]