1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նրա Վահագնի թաղամասի նպատակը հայությանն Արարատի ներքո մեկտեղելն էր. Նարեկ Սարգսյանը ցավակցել է Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ

Նրա Վահագնի թաղամասի նպատակը հայությանն Արարատի ներքո մեկտեղելն էր. Նարեկ 
Սարգսյանը ցավակցել է Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.

«Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ազգային գործարար և բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը: Նա Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցներից առաջինների թվում էր, որ հաստատվեց հայրենիքում և արմատներ ձգեց՝ կառուցելով ոչ միայն իր հայկական տունը, այլև արարատահայաց մի ողջ թաղամաս՝ Վահագնի թաղամասը, որի նպատակը հայությանը Արարատի ներքո մեկտեղելն էր:

Այս խորհուրդն ունեցան ի դեպ, նրա բոլոր ծրագրերն ու ձեռնարկները՝ քաղաքաշինական, մշակութային, թե բարեգործական, որոնք ուղղված էին հայ մշակույթը, հայոց դպրոցը և հայրենիքը զարգացնելուն, շենացնելուն և հզորացնելուն:

Պատիվ եմ ունեցել անձնական մտերմություն ունենալու երևելի հայորդու՝ Վահագն Հովնանյանի հետ՝ պարզ մարդկային զրույցների և աշխատանքային սեղանի շուրջ քննարկելով բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախագծեր: Դրանցից շատերն այսօր իրականություն են դարձել, բայց դեռ որքանը մնացին:

ՀՀ քաղաքաշինության նախարարության, հայ ճարտարապետների և շինարարների, անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Վահագն Հովնանյանի ընտանիքին հարազատներին և մերձավորներին:

Վահագն Հովնանյանն արժանավոր ազգային գործիչ էր, ով իր շատ կարևոր ներկայությունն ուներ Հայաստանում ու Արցախում կյանքի կոչված իր բազմաթիվ ծրագրերով՝ այդպիսով իսկ մնալով մեզնից յուրաքանչյուրի հիշողության մեջ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]