Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Առնվազն 17 մարդ Է զոհվել Վենեսուելայի բանտերից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով

Առնվազն 17 մարդ Է զոհվել Վենեսուելայի բանտերից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 17 մարդ Է զոհվել եւ 11-ը՝ տուժել Վենեսուելայի հյուսիսի բանտերից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բանտը, որտեղ տեղի Է ունեցել հրդեհը, գտնվում Է Կարաբոբո նահանգում՝ Վալենսիա քաղաքի մերձակայքում: Զոհված մարդկանց ինքնությունը դեռեւս պարզվում Է:

Հաղորդվում Է, որ հրդեհի զոհ Է դարձել ինը տղամարդ եւ ութ կին: Ինչպես նշում են զոհվածների ազգականները, տղամարդիկ կալանավորներ Էին, մինչդեռ կանայք, ամենայն հավանականությամբ, հանգստյան օրերին այցելության Էին եկել բանտարկյալներին:

Հրդեհի պատճառները պարզվում են: Բանտարկյալների խոսքով՝ կրակը կարող Էր բռնկել Էլեկտրահաղորդման գծերի անսարքության պատճառով:

Վենեսուելայի բանտերի մեծ մասը գերլցված Է. բանտարկության մեջ Է ավելի քան 40 հազար մարդ:

Դրա հետ մեկտեղ երկրի բանտերում հաճախ են անկարգություններ տեղի ունենում, իսկ կալանավորների միջեւ ծագող կոնֆլիկտներն ուղեկցվում են բռնությամբ: Իրավապահների տվյալների համաձայն՝ 2014 թվականին Վենեսուլայի բանտերում սպանվել են 300-ից ավելի կալանավորներ:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]