Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խադիջա Իսմայիլովան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման

 Խադիջա Իսմայիլովան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հրապարակվել է հայտնի լրագրող, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովայի դեմ հարուցված գործով կայացված վճիռը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Իսմայիլովան դատապարտվել է 7 տարի և 6 ամիս ազատազրկման` զրկվելով 3 տարի ղեկավար պաշտոն վարելու իրավունքից:

Դատարանն Իսմայիլովային անմեղ է ճանաչել 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդում)` նշելով, որ այս առումով չկան բավարար ապացույցներ:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանում ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին` նախկին գործընկերոջը ինքնասպանության հասցնելու շինծու մեղադրանքով: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակցուհի Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ սկզբում «ինքնասպանության հասցնելու» մեղադրանք, իսկ հետո «խոշոր չափերի յուրացում եւ զեղծարարության», «ապօրինի ձեռնարկատիրության», «հարկերի վճարումից խուսափելու», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» կեղծ մեղադրանքներ էին առաջադրվել: Դատախազը նրա համար պահանջել էր 9 տարի ժամկետով ազատազրկում:

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին օղակներում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը: Վերջին տարիներին նա թոք-շոու էր վարում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հուլիսի 30-ին հայտնել էր, որ Խադիջա Իսմայիլովան արժանացել են ԱՄՆ Ազգային մամուլի ակումբի Մամուլի ազատության պարգեւին:

Ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը ապրիլի 16-ին հայտնել էր, որ Խադիջա Իսմայիլովան արժանացել է միջազգային «PEN/Barbara Goldsmith գրելու ազատություն» պարգեւին, որը նրա ներկայացուցչին հանձնվել է այս տարվա մայիսի 5-ին Նյու Յորքում` Ամերիկայի բնության պատմության թանգարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]