Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Յութուբում հիթ դարձած «Կարո և Աբո» անիմացիայի սցենարի հիմքում հայ ընտանիքի առօրյան է

Յութուբում հիթ դարձած «Կարո և Աբո» անիմացիայի սցենարի հիմքում հայ ընտանիքի առօրյան 
է

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յութուբում հայտնի դարձած «Կարո և Աբո» անիմացիոն սերիալների հեղինակ, ամերիկաբնակ հայազգի Հայկ Մանուկյանը ձգտում է ընդլայնել իր գործունեության շրջանակը: Այդ նպատակով նա Kickstarter օնլայն դրամահավաք կայքի միջոցով կփորձի գումարներ վաստակել. 12 րոպեանոց փոքրիկ ֆիլմ նկարահանելու համար նրան պետք է 75 հազար դոլար:

«Արմենպրես»-ը ներկայացնում է The Daily Dot-ի անդրադարձը հայազգի Հայկ Մանուկյանի գործունեությանը:

Հայկ Մանուկյանը Հայաստանից տեղափոխվել է Ամերիկա, երբ 8 տարեկան էր: Անգլերենի չիմացությունը դժվարություններ էր ստեղծում ինտեգրման առումով: Հետո նկարչությունն օգնեց կապ հաստատել շրջապատի երեխաների հետ: Փասադենայի արվեստի կենտրոնին, որն ամենամոտն էր իր բնակության վայրին, Հայկ Մանուկյանն ուղարկեց իր նկարների թղթապանակը, 9-րդ դասարանում ընդունվեց այդ կենտրոնի ավագ դպրոցը: Իր նկարների թղթապանակն այնուհետև ուղարկեց Disney/Warner Bros-ի սեփականություն հանդիսացող «Cornerstone Animation» ստուդիա, որի հարկի ներքո աշխատել է այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են «Անհավատալի Հալքը», «Էլվինն ու բուրունդուկները» և այլն:

Հայկ Մանուկյանը «Կարո և Աբո» մուլտաշարն ստեղծել է 2007-ին, երբ աշխատում էր «Էլվինն ու բուրունդուկները» ֆիլմի վրա: «Մենք շատ էինք աշխատում, նույնիսկ հանգստյան օրերին, բայց ես ցանկանում էի ստեղծել իմ սեփականները: Իմ յութուբյան ալիքում ես խնդրեցի մարդկանց ինձ ուղարկել հումորներ, որոնք ես կարող եմ անիմացիայի վերածել: Հարութ Բալյան անունով տղան ուղարկեց ինձ մի հումոր, և ես, փոխանակ հումորը անիմացիայի վերածեի, որոշեցի շրջադարձային բան անել` ստեղծելով մի հերոս, ով փորձում է անեկդոտ պատմել, իսկ մյուսն անընդհատ ընդհատում է նրան` ծիծաղելով ամեն ինչի վրա, և արդյունքում անեկդոտի վրա չեն ծիծաղում: Ես ստեղծեցի պարզ կերպարներ, որոնք շատ հեշտ է դարձնել անիմացիա և անվանեցի նրանց Աբո և Կարո: Սկզբում մտածում էի` նրանք կլինեն ուղղակի ընկերներ, բայց հետո որոշեցի, որ եղբայրներ են»,-պատմում է հայազգի անիմատորը:

Հայկ Մանուկյանի խոսքով, հումորային մուլտի սերիաների համար սցենարը նա վերցնում է իր առօրյա կյանքից, շրջապատի մարդկանցից: «Հայրս, մայրս, քույրերս, կինս, նրա բարեկամները, բարեկամներս, ինչպես նաև ես` այդ մարդիկ ենք: Քանի որ ես կնոջս հետ ապրում եմ ծնողներիս տան կողքին, ինձ անգամ պետք չէ նյութի հետևից այլ տեղ գնալ: Ես կարող եմ նայել պատուհանից ու տեսնել, թե ինչպես է հայրս «կռվում» սկյուռիկի հետ կամ ինչպես չի կարողանում բռնել աղավնուն, որին ցանկանում է խաչասերել  մեկ այլ աղավնու հետ: Սցենարներն իրենք իրենց գրվում են»,-ասում է Հայկ Մանուկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]