Վրաստանի նոր ԱԳ նախարարը հայտարարել Է, որ երկրի գերակայությունը եվրատլանտյան ինտեգրացումն Է
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ երկրի քաղաքական օրակարգի գլխավոր գերակայությունը եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացումն Է: Նաեւ հատուկ կարեւորություն Է տրվելու արեւմտյան երկրների հետ տնտեսական հարաբերություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կվիրիկաշվիլին, որը 2012 թվականից զբաղեցնում Էր Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի պաշտոնը, դարձել Է հանրապետության արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Թամար Բերուչաշվիլիին:
Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Է նշանակվել Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Դմիտրի Կումսիշվիլին, որն այս տարվա մարտին փոխքաղաքագլխի պաշտոնում նշանակվելուց առաջ Կվիրիկաշվիլիի տեղակալն Էր:
Նախարարների կաբինետում կատարված փոփոխությունների մասին սեպտեմբերի 1-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա նշել Է, որ Կվիրիկաշվիլին հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նխանակվելուց հետո Էլ կպահպանի փոխվարչապետի պաշտոնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում