Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը հայտարարել Է երկվորյակներով իր հղիության մասին

Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը հայտարարել Է երկվորյակներով իր հղիության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yahoo! Inc-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարիսա Մայերն իր Tumblr բլոգում հայտարարել Է  հղի լինելու մասին: Երկվորյակ աղջիկների ծնունդն սպասվում Է դեկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բարձրաստիճան կառավարիչը պլանավորում Է սահմանափակել երեխաների խնամքի համար արձակուրդի տեւողությունը, ինչպես եւ երեք տարի առաջ, երբ ծննդաբերեց տղային: 40-ամյա Մայերը գրել Է, որ իր հղիության մասին տեղյակ Է պահել Yahoo-ի տնօրենների խորհրդին եւ գործադիր ղեկավարությանը: 

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, այժմ Yahoo-ն բարդ վերակառուցում Է անցնում եւ պատրաստվում Է բաժնետոմսերի 15 տոկոսի վաճառքին Չինաստանի Alibaba ընկերությանը, որը բաց շուկա Է դուրս եկել անցյալ տարի: Սպասվում Է, որ գործարքը կավարտվի չորրորդ եռամսյակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]