Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինայի գլխավոր նպատակներից մեկն Է. Յացենյուկ

ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինայի գլխավոր նպատակներից մեկն Է. Յացենյուկ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինայի գլխավոր նպատակներից մեկն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը՝ նոր ուսումնական տարվա սկսվելու կապակցությամբ ելույթ ունենալով Օդեսայի ռազմական ակադեմիայում:

«Մեր նպատակը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցություն ստանալն Է, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերը դառնան անվտանգության ամենահզոր հավաքական համակարգերից մեկի բաղկացուցիչ մասը»,-նշել Է վարչապետը: Նրա խոսքով՝ անձնակազմի պատրաստության որակը, ինչպես նաեւ ուկրաինական բանակի նյութատեխնիկական ապահովումը «պետք Է համապատասխանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների ամենաբարձր չափորոշիչներին»:

Յացենյուկը ռազմավարական սխալ Է համարել Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի վերաբերյալ Գերագույն ռադայի հնգամյա վաղեմության որոշումը: «Գեոստրատեգիական սխալ, ես նույնիսկ հանցագործություն կհամարեի 2010 թվականին Ուկրաինայի այսպես կոչված արտադաշինքային կարգավիճակ սահմանելու  վերաբերյալ խորհրդարանի որոշման ընդունումը»,-ասել Է նա: Յացենյուկը հիշեցրել Է, որ անցյալ տարի խորհրդարանը չեղարկել Է երկրի արտադաշինքային կարգավիճակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]