Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արմեն Մուրադյանը Պուշկինի անվան դպրոցում մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը

Արմեն Մուրադյանը Պուշկինի անվան դպրոցում մասնակցել է Գիտելիքի օրվան նվիրված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մասնակցել է սեպտեմբերի 1-ին`Գիտության և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որը միավորել է առաջին դասարանցիներին, շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Միջոցառումը եզրափակվել է Պուշկինի դպրոցի հարուստ պատմության, անցած երկարամյա ուղու մասին պատմող «Եվ չընդատվեց սերունդների կապը»  փաստագրական ֆիլմի դիտմամբ: Տեսանյութը վկայել է այն մասին, որ այս դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, որոնց շարքում են անվանի քաղաքական, հասարակական, արվեստի գործիչներ երբեք չեն ընդհատել կապը հարազատ կրթօջախի հետ և մեծ սիրով են մասնակցում կազմակերպվող տասնյակ միջոցառումներին, նախաձեռնում հանդիպումներ աշակերտների հետ: Մոսկովյան 17-ն այն հասցեն է, որը, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի խոսքով, միշտ հարազատ է բոլոր «պուշկինցիների» համար:

Արմեն Մուրադյանը հանդիպել է նաև միջին դասարաններում իր աշխարհագրության ուսուցչուհի Ելենա Միքայելյանին, կիսվել դպրոցի, նրա մանկավարժական յուրահատուկ մոտեցմամբ առանձնացող դասաժամերի մասին ջերմ տպավորություններով: Նա մաղթել է իր ուսուցչին առաջին հերթին քաջառողջություն, որ դեռ շատ սերունդներ հնարավորություն ունենան վայելելու նրա խիստ, բայց ցանկալի ներկայությունը դասարանում:  

Մանկավարժական, կրթական յուրահատուկ ավանդույթներ ունեցող այս դպրոցն անցել է ժամանակի քննությունը` պահպանելով կայուն տեղը մայրաքաղաքի լավագույն հանրակրթական հաստատությունների շարքում։ Տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]