Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՀԿ-ն 380 դիտորդ կուղարկի Ադրբեջան խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար

ԵԱՀԿ-ն 380 դիտորդ կուղարկի Ադրբեջան խորհրդարանական ընտրություններին  հետեւելու 
համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ ժողովրդավարական հետազոտությունների մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) 380 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն կուղարկի Ադրբեջան նոյեմբերի 1-ին անցկացվելիք հերթական խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԵԱՀԿ կայքը:

Ենթադրվում է, որ առաքելության կազմում կընդգրկվեն 30 երկարաժամկետ եւ 350 կարճաժամկետ դիտորդներ:

Ավելի վաղ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հետեւել է Ադրբեջանում անցկացված 9 ընտրություններին: Վերջին անգամ կազմակերպությունը դիտողություններ եւ հանձնարականներ է առաջադրել Ադրբեջանում 2013 թվականին անցկացված նախագահական ընտրություններից հետո, սակայն, ադրբեջանական իշխանություններն արհամարհել են դրանք, ավելին, 2015 թվականի հուլիսի 4-ին փակվել է Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողների գրասենյակը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը պարբերաբար քննադատում է Ադրբեջանին թափանցիկ ընտրություններ չանցկացվելու, ընտրողների քվեների հաշվարկման ժամանակ կեղծիքներ թույլ տալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]