Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հնդկաստանում մոլեգնող ջրհեղեղները 30-ից ավելի մարդու կյանք են խլել

Հնդկաստանում մոլեգնող ջրհեղեղները 30-ից ավելի մարդու կյանք են խլել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Ասամի նահանգում մոլեգնող ջրհեղեղները 30-ից ավելի մարդու կյանք են խլել. միայն անցած օրվա ընթացքում դրանց զոհ Է դարձել վեց մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նահանգի Տարերային աղետների դեմ պայքարի վարչության հրապարակած զեկույցում:

Ինչպես նշվում Է զեկույցում, «կարճ դադարից հետո Ասամի հսկայական տարածքները կրկին ողողում են հեղեղաջրերը, ինչի հետեւանքով կյանքից զրկվել Է 30-ից ավելի մարդ, առանց ապաստանի են մնացել նահանգի 18 շրջանների գյուղերի եւ ոչ մեծ բնակավայրերի ավելի քան 735 հազար բնակիչներ»:  

Ըստ վարչության տվյալների, այժմ ջրի տակ են գտնվում ավելի քան 100 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ: Աղետալի վիճակում Է հայտնվել Ղազիրանգի ազգային զբոսայգին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ Է: Այգու անտառտնտեսության պետ Սեալ Սարմայի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ի դրությամբը գրեթե 700 քառակուսի կիլոմետր տարածքից ջրի տակ Է հայտնվել ավելի քան 70 տոկոսը: Անդառնալի կորուստ Է հասցվել արեւադարձային անտառներին եւ մարգագետիններին, հեղեղումների զոհ են դարձել հազվագյուտ կենդանիներ, այդ թվում՝ վագրեր, ասիական ռնգեղջյուրներ, բենգալյան կատուներ:  

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ներկայիս մուսոնային տարեշրջանի ընթացքում սա ջրհեղեղի արդեն երրորդ հզոր ալիքն Է Հնդկաստանի հյուսիս-արեւելքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]