Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Խաղաղ Դոնի» նոր Էկրանավորումը ներկայացրել են Շոլոխովի հայրենիքում

«Խաղաղ Դոնի» նոր Էկրանավորումը ներկայացրել են Շոլոխովի հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոնի» վեպի նոր՝ թվով չորրորդ Էկրանավորումը ներկայացրել են գրողի հայրենիքում՝ Ռոստովի մարզում: Շնորհանդեսի հյուրերը կարողացել են հատվածներ դիտել 14 մասից բաղկացած սերիալից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոստովի մարզի կառավարությունում: 

Մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլի Գոլուբեւի խոսքով՝ տարածաշրջանի կառավարությունը նկարահանումների սկզբից մինչեւ վերջ հետեւել Է նախագծին: «Դերասանները եւ նկարահանող խումբն աշխատել են առանց ձեռքերը ծալելու, գիշեր ու ցերեկ, առանց հանգստյան օրերի: Շատ բեռնված են եղել, աշխատել են լարված: Հաճելի Է, որ նկարահանումները տեղի են ունեցել հենց այն վայրերում, որտեղ կատարվել են վեպում նկարագրված իրադարձությունները՝ Վերխնե-Դոնսկում, Բոկովսկում, Շոլոխովյան շրջաններում: Նկարահանումներին մասնակցել են Ռոստովի թատրոնների դերասաններ, տեղի բնակիչներ»,-շնորհանդեսին ասել Է նահանգապետը:

Գլխավոր դերերը խաղացել են դերասաններ Եվգենի Տկաչուկը եւ Պոլինա Չեռնիշովան, որի համար Ակսինյայի դերը դեբյուտ Է դարձել կինոյում:

«Խաղաղ Դոնը» Էկրանավորել են երեք անգամ: 1931 թվականին համր ֆիլմ են նկարահանել Օլգա Պրեոբրաժենսկայան եւ Իվան Պրավովը, 1958 թվականին Էկրան Է բարձրացել երեք սերիայից բաղկացած Սերգեյ Գերասիմովի նկարահանած ֆիլմը, որտեղ գլխավոր դերերը խաղացել են Էլինա Բիստրիցկայան եւ Պյոտր Գլեբովը: 1990-ական թվականների սկզբին «Խաղաղ Դոնի» իր տարբերակն Է նկարահանել Սերգեյ Բոնարչուկը, բայց սերիալն Էկրան բարձրացավ միայն 2006 թվականին՝ ռեժիսորի մահից հետո: Նյութի վրա աշխատանքներն ավարտել Է նրա որդին՝ Ֆյոդոր Բոնդարչուկը:

Հավելենք, որ Միխայիլ Շոլոխովին (1905-1984) «Խաղաղ Դոն» վեպի համար 1965 թվականին շնորհվել Է Գրականության Նոբելյան մրցանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]