Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ալիեւն Ադրբեջանի կառավարության շտապ նիստ է անցկացնում

Ալիեւն Ադրբեջանի կառավարության  շտապ նիստ է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության շտապ նիստ է անցկացնում Բաքվում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ալիեւը նախարարների կաբինետը հավաքել է` քննարկելու նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամը:

Նախատեսվում է, որ նիստում ելույթներով հանդես կգան Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաաֆեւը եւ կառավարության այլ անդամներ: Սպասվում է, որ նիստում ելույթ կունենա նաեւ Իլհամ Ալիեւը:

Նիստում կքննարկվեն Ադրբեջանի պետբյուջեի կատարողականի, համաշխարհային շուկաներում նավթի գնի նվազման պատճառով Ադրբեջանի տնտեսության մեջ ստեղծված խնդիրների հետ կապված հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]