1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտունիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մարտունիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունիում մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 68,2 կմ հատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը անհայտ մակնիշի ավոտմեքենայով վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Դ. Դավթյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ):

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ վթարի պատճառները և առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]