Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխարհի այս առաջնությունը շատ պատասխանատու է բոլորիս համար. Ռոման Ամոյան

Աշխարհի այս առաջնությունը շատ պատասխանատու է բոլորիս համար. Ռոման Ամոյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Ռոման Ամոյանի համար աշխարհի առաջնությունում առաջնահերթ է վարկանիշ ձեռք բերելն է:

«Մարզավիճակս աշխարհի առաջնությունից առաջ կարծում եմ լավ է: Աշխարհի այս առաջնությունը շատ պատասխանատու է բոլորիս համար: Չեմ ուզում ինչ-որ բան ասել, ամեն ինչ պարզ կդառնա հենց այնտեղ Վեգասում: Կտեսնենք ինչ կլինի, բայց այն կարևոր է վարկանիշի առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը:

Իսկ ահա երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Էդգար Խաչատրյանը լիալույս է աշխարհի առաջությունից առաջ` հաշվի առնելով, որ սա Խաչատրյանի մեծահասակների շարքում առաջին աշխարհի առաջնությունն է: «Մենք պատրաստվում են պայքարել մեդալների համար, բայց առաջնային է Օլիմպիական խաղերի վարկանիշը»,-ասաց Խաչատրյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը  օլիմպիական վարկանիշ տվող աշխարհի առաջնությունում՝ թիմում  ընդգրկել է բոլորովին վերջերս ավարտված երիտասարդների աշխարհի առաջնությունում աննախադեպ հաջողության հասած, բրոնզե մեդալի արժանացած, գյումրեցի գերծանր քաշային Էդգար Խաչատրյանին: Աշխարհի առաջնությունում հանդես կգան հետևյալ ըմբիշները. 59 կգ. Ռոման Ամոյան, 66 կգ. Միհրան Հարությունյան, 71 կգ. Վարշամ Բորանյան, 75 կգ. Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ. Էդուարդ Սարգսյան, 85 կգ. Մաքսիմ Մանուկյան, 98 կգ. Արթուր Ալեքսանյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]