1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

40 հազար առաջին դասարանցի և 10 հազարից ավելի առաջին կուրսեցի. մեկնարկեց նոր ուսումնական տարին

40 հազար առաջին դասարանցի և 10 հազարից ավելի առաջին կուրսեցի. մեկնարկեց նոր 
ուսումնական տարին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտելիքի, գրքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, յուրահատուկ իրադարձություն է ցանկացած դպրոցականի, ուսանողի, ծնողի և մանկավարժի համար: Տոն, որին անհամբերությամբ սպասում են շատերը: Սեպտեմբերի 1-ին հանրապետությունում 40 հազարից ավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը 38 հազար է եղել:

«Այս օրը հիշարժան է բոլոր աշակերտների, մասնավորապես, առաջին դասարանցիների համար, ովքեր իրենց ուսուցիչների ուղեկցությամբ առաջին անգամ կմտնեն դպրոց` զարմանահրաշ մի աշխարհ, որը տարիների ընթացքում կդառնա նրանց համար անչափ հոգեհարազատ, սիրելի ու անմոռանալի մի վայր, որն ամբողջ կյանքում կոչելու են «իմ դպրոցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շնորհավորելով դպրոցականներին` նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

6-ամյա Մարիա Իսկուդարյանը շատ ուրախ է, որ առաջին դասարան է գնալու և դպրոցում է սովորելու: «Ինձ համար հագուստ ենք գնել, պայուսակը պատրաստ է: Գնում եմ դպրոց, որ նոր ընկերներ ունենամ, ուզում եմ տառերը սովորեմ ու կարդալ իմանամ»,-ասում է Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի առաջին դասարանի սանը:

Օրը պակաս տոնական չէ նաև այն պատանիների և երիտասարդների համար, ովքեր առաջին անգամ կբացեն բուհերի դռները: Հայաստանի ավելի քան 10  հազար երիտասարդներ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ոտք կդնեն բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Սեպտեմբերի 1-ի առթիվ հանրապետությունում ավանդաբար կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ և իրադարձություններ: Միջոցառումների նպատակն է նոր ուսումնական տարվա սկիզբը տոն դարձնել բոլորի համար և ուսման նկատմամբ առա­ջաց­նել հետաքրքրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]