Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի Հայ Կաթողիկե առաջնորդարանի առաջնորդին

Դեսպան Թումանյանը հանդիպել է Իրանի Հայ Կաթողիկե առաջնորդարանի առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 27-ին այցելել է Իրանի Հայ Կաթողիկե Առաջնորդարան, որտեղ հանդիպել է առաջնորդ Նշան արքեպիսկոպոս Գարաքեհեյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում արքեպիսկոպոս Գարաքեհեյանը դեսպան Թումանյանին է ներկայացրել Իրանի հայ կաթողիկե համայնքի պատմությունը, ինչպես նաև նրա ներկայիս ներգրավվածությունը երկրի հասարակական և մշակութային կյանքում:

Դեսպան Թումանյանը կարևորել է Իրանի հայ կաթողիկե համայնքի դերակատարությունը հայապահպանման գործում և նշել, որ Իրանում ՀՀ դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին և առավել խորացնել համայնքի հետ տարիների ընթացքում ձևավորված ջերմ հարաբերությունները:

Հանդիպումից հետո դեսպան Թումանյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթողիկե եկեղեցի և առաջնորդապատկան «Ալիշան» դպրոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]