Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանադրության փոփոխությունը Դոնբասի համար հատուկ կարգավիճակ չի ենթադրում. Պորոշենկո

Սահմանադրության փոփոխությունը Դոնբասի համար հատուկ կարգավիճակ չի ենթադրում. 
Պորոշենկո

ԿԻԵՎ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ երկրի Սահամանադրության մեջ կատարվելիք փոփոխությունը չի նշանակում, որ Դոնբասին տրվելու է հատուկ կարգավիճակ:

«Սահմանադրության  փոփոխությունը չի ենթադրում Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու որոշում: Իմ կարծիքով` դա կարծրատիպ է, որը որոշ քաղաքական ուժերի համար վերածվել է նախընտրական տեխնոլոգիայի, սեւ PR-ի` ընդդեմ երկրի նախագահի եւ սահմանադրության փոփոխությունների»,- ասել է Պորոշենկոն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, երկրի նախագահը նման հայտարարութամբ հանդես է եկել օգոստոսի 31-ի ցերեկը Կիեւում Գերագույն Ռադայի մոտ տեղի ունեցած բախումներից հետո: Բախումները սկսվեցին, երբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին Սահմանադրության նախագծում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Բախումների արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 122 քաղաքացի: 22 հոգի հրազենային վիրավորումներով տեղափոխվել են հիվանդանոց: Ազգային գվարդիայի մեկ ոստիկան հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]