Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ն ու ՌԴ-ն համաձայնեցրել են ՀԷՑ-ի աուդիտի տեխնիկական առաջադրանքը

ՀՀ-ն ու ՌԴ-ն համաձայնեցրել են ՀԷՑ-ի աուդիտի տեխնիկական առաջադրանքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը` ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի առաջարկությամբ և ՀՀ վարչապետ  Հ. Աբրահամյանի` ՌԴ կառավարության նախագահ Դ. Մեդվեդևի հետ 2015թ. հուլիսի 9-ի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեխնիկական առաջադրանքը նպատակաուղղված է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ:

Առաջին խնդիրն ընկերության 2009-2014թթ. ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է, առևտրային և տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունը: Երկրորդ խնդիրն իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է, երրորդը ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է:       

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է բաց մրցույթ՝ աուդիտորական ծառայությունների մատուցման համար և հաղթող կազմակերպությունը պայմանագիր ստորագրելուց 4 ամիս անց կավարտի իր ուսումնասիրությունը և դրանից 30 օր անց կներկայացնի վերջնական հաշվետվությունը:            Մրցութային հայտերը կներկայացվեն մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը:               

Աուդիտի արդյունքները կհրապարկվեն և հասանելի կլինեն հանրության համար:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am