Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցավալի կլինի, եթե վերադառնանք խնդիրները բռունցքներով լուծելուն. ՄԻՊ

Ցավալի կլինի, եթե վերադառնանք խնդիրները բռունցքներով լուծելուն. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եռանդուն կերպով զբաղվելիս է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանի միջև տեղի ունեցած միջադեպով, սակայն տուժողի խնդրանքով գործը փակվել է: «Այս պարագայում մենք ստիպված ենք կանգ առնել: Ինչ-որ մի պահ մեր հասարակությունը խնդիրներն իրավական դաշտում լուծելու ճանապարհով էր գնում, շատ ցավալի կլինի, եթե հետ գնանք փողոցում կամ բռունցքներով ու ոտքերով խնդիրները լուծելու համակարգին: Հուսամ, որ սա եզակի ու բացառիկ դեպք է, որը չի կրկնվի, չնայած վերջին շրջանում նման դեպքերը շատացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրեասյանը:

Հարցին` հաշտության պայմաններն արդյոք կասկած չեն հարուցում, Անդրեասյանը նշեց, որ ստիպված են ընդունել, որ Հայաստանում շատ են թաքնված հանցագործությունները, որովհետեւ շատերն իրենք չեն ձգտում պաշտպանել իրենց իրավունքները:

Անդրադառնալով Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնապահների կողմից ակտիվիստին ծեծի ենթարկելու դեպքին` Օմբուդսմենը նշեց, որ այդ գործով ՄԻՊ գրասնեյակը վարույթը շարունակում է: «Սպասում ենք նախաքննության վերջնական արդյունքներին, որից հետո կտանք վերջնական գնահատական»,- ասաց Անդրեասյանը:

Արսեն Ավետիսյանը կինը հայտարարություն էր տարածել, ըստ որի` Ռուբեն Հայրապետյանը և իր թիկնապահները ծեծի են ենթարկել իր ամուսնուն: Ավետիսյանը տեղափոխվել էր հիվանդանոց` քթի ջարդվածքով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Օգոստոսի 20-ին «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանը  բաց նամակ է հղել, որում նշել է, որ ընդունում է իրեն մեկնած հաշտության ձեռքը և հաշտ ու առողջ միջավայրում աշխատելու տարբերակը: Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Ռուբեն հայրապետյանի դեմ քրեական գործշի հարուցումը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]