Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցումը կսուբսիդավորվի մինչև ՀԾԿՀ-ում խորհրդատվության ավարտը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման փոխհատուցումը կսուբսիդավորվի մինչև 
ՀԾԿՀ-ում 
խորհրդատվության ավարտը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասով բնակիչ-բաժանորդներին ու փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին կառավարությունը սուբսիդավորում կհատկացնի մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթացող խորհրդատվական աշխատանքների ավարտը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով՝ ամսական մինչև 500 կՎտ ժամ էլեկտրաէներիա ծախսող փոքր ու միջին բիզնեսի համար կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կփոխհատուցի կիսով չափ՝ 250 կՎտ ժամի համար: «Փոքր ու միջին բիզնեսի ծախսերի շրջանակները 500-600 կՎտ ժամի սահմաններում են: Նրանց մի մասը 250 կՎտ ժամի չափով է սուբսիդավորվելու: Մեծ արտադրական ձեռնարկություններն ու խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնեց նախարարը:

Հարցին ի պատասխան՝ ինչու ՓՄՁ-ի համար ամբողջական փոխհատուցում չի լինելու, Զախարյանն ասաց, որ խոսքը միջոցների ու հնարավորությունների մասին է: Նա նաև նշեց, որ օգոստոսի սուբսիդավորման վերջնական հաշվարկներ դեռևս չկան, մոտ օրերս դրանք կլինեն:

Միաժամանակ, նախարարն նկատեց, որ տեղեկություն չունի ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից բնակիչ-բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի մասով հավելագրումներ կատարելու մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]