Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտի ներկայացուցիչները` հանրակրթական դպրոցների ուսուցիչները, տնօրենները, բարձրագույն կրթական հաստատությունների մանկավարժներն ու ռեկտորները, կրթական համակարգի աշխատակիցներն ուսումնական տարվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացան Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն վեցերորդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է սերունդներ կրթող մասնագետներին փոխանցել Աստծո օրհնությունը, որպեսզի նրանք ամենայն պատասխանատվությամբ և մեծ սիրով կատարեն իրենց աշխատանքը:

Մայր Տաճարի խորանից Մայր Աթոռի Քրիոստոնեկան դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունեց ներկաներին` նշելով. «Գիտելիքի օրվա նախօրեին կատարվող օրհնությամբ խնդրելու ենք Տիրոջից, որպեսզի մեր աշակերտները գեղեցիկ մտածումներով սկսեն գիտելիքների ամբարման տարեշրջանը, մաթում ենք մանկարվարժներին, որ իրենց գիտակցության  մեջ միշտ վառ մնան Թարգամանչաց ոսկեդարյա շրջանի սրբերի գործերը, ովքեր իրենց աշխատանքին լծվեցին պատասխանատվության բարձր ու վեհ գաղափարներով»: Ապա Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարվեց օրհնության կարգ:

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն գոհունակությամբ փաստեց, որ ավանդույթ դարձած արարողությանը ներկա են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ԱԺ կրթական հարցերով մշտական հանձնախմբի անդամները, բարձրագույն կրթական հաստատությունների ռեկտորներ, մանկավարժներ, ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, ինչպես նաև մանկապարտեզի դաստիարակներ ու տնօրեններ:

«Գիտելիքի օրվա և 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկի առիթով մենք մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք հղում կրթության ոլորտի մշակներին, որպեսզի մեր զավակներն իրենց խնամքի ու հոգատարության ներքո, իրենց կրթության ու դաստիարակության շնորհիվ աճեն, հասակ առնեն որպես արժանավոր քաղաքացիներ մեր երկրի ու արժանավոր հավատացիալներ մեր եկեղեցու»,-ասաց Վեհափառը:

Նա նշեց, որ մանկավարժի անձը լավագույն օրինակն է աշակերտի և ուսանողի համար, և հույս հայտնեց, որ աշակերտների կողմից ապահովվող արդյունքներն ուսումնական տարվա ավարտին կլինեն արգասաբեր:

«Մայր Աթոռից գոտեպնդված կրթության մշակները վերադառնում են նախանձախնդրության, պատասխանտվության բարձր զգացումով` անցկանցելու իրենց աշխատանքը կրթության հաստատություններից ներս: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը պտղաբեր ու արդյունավետ դարձնի նրանց ջանքերը: Մեր զավակներն էլ հասակ առնեն` գիտելիքներով հարուստ և ազգային ու հոգևոր հարուստ նկարագրով` իրենց արժեքների նկատմամբ ունենալով սեր ու նախանձախնդրություն»,-ավելացրեց կաթողիկոսը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, ճշգրիտ հաշվարկների ու շահերի վրա հիմնված դարաշրջանում ոմանց համար գուցե իռացիոնալ թվա Հայ առաքելական եկեղեցու և կրթության ոլորտի մշտական կապն ու աշխատանքը, բայց, ըստ նախարարի, ակնհայտ է, որ ներկայիս հայկական դպրոցը հայ եկեղեցու կրթական առաքելության, որն այն իրականացրել է դարեր շարունակ, ժառանգորդն է:

Նախարարի դիտարկմամբ` պետությունն իր առջև խնդիր չի դրել, որ բոլոր դպրոցականները մեծանան բարեպաշտ քրիստոնյա, թեպետ ինքը դրան դեմ չէր լինի: «Խղճի ազատության այսօրվա դարում մենք ձևավորում ենք ազգային ինքնության արժեհամակարգ: Եկեղեցու ու կրթության փոխահարաբերությունների լավագույն պատասխանը պատմությունն է տվել. մենք հպարտանում ենք մեր միջնադարյան համալսարաններով` երբեմն մոռանալով, որ դրանք վանական համալսարաններ էին, մենք հպարտանում ենք մեր առաջին հայկական դպրոցով Ամարասում` մոռանալով, որ այն Ամարասի վանական համալիրի մեջ էր: Մենք հպարատանում ենք Մեսրոպ Մաշտոցով` մոռանալով, որ նա հոգևորական էր ու հայ եկեղեցու սրբերից է: Այնքան օրգանական է կապը, որ պարզապես սին են բոլոր ջանքերը մեզ մեղադրելու աշխարհիկ կրթության սկզբունքներից հեռանալու մեջ: Մեր համագործակցությունն ազգային է ու բարոյական»,-ավելացրեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը խորհրանշական համարեց այն, որ երկրի աշխարհիկ առաջնորդը` հանրապետության նախագահը, օրեր առաջ ընդունել է Հայաստանի լավագույն աշակերտներին, պարգևատրել ու մեծարել նրանց, իսկ երկրի հոգևոր առաջնորդն իր օրհնության խոսքն է տալիս համակարգի բոլոր աշխատողներին: Արմեն Աշոտյանը վստահեցրեց. «Գալիք տարվա մարտահրավերները հաղթահարելուն պատրաստ ենք»:

Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Մնացականյանի խոսքով, օրվա խորհուրդը հուզիչ է ու պարտավորեցնող: «Վեհափառ Հայրապետի օրհնությունը մեր բոլոր մանկավարժներին, կրթության ոլորտի բոլոր ներկայսցուցչիներին պարտավորեցնում է տարին լավ սկսել, անփորձանք ընթանալ և լավ ավարտել»,-ասաց Նարինե Մնացականյանը` նշելով, որ յուրաքանչյուրն իր վրա է կրում Աստծո օրհնությունը: Նա խաղաղ ու բեղմնավոր տարի մաղթեց աշակերտներին և ուսուցիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]