Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանին 1 մլրդ եվրոյի առաջին մասնաբաժինն Է հատկացվել ԵՀ-ի օգնության ծրագրի շրջանակներում

Հունաստանին 1 մլրդ եվրոյի առաջին մասնաբաժինն Է հատկացվել ԵՀ-ի օգնության ծրագրի 
շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը կստանա 1 մլրդ եվրոյի առաջին մասնաբաժինը Եվրահանձնաժողովի՝ 35 մլրդ եվրո ծավալով օգնության ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Եվրոպայի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

«Հունաստանի տնտեսության վերականգնմանն աջակցելու արտակարգ միջոցառումների շրջանակներում Եվրոպայի ներդրումային բանկը օգոստոսի 31-ին ստորագրել Է Հունաստանին 1 մլրդ եվրոյի վարկի հատկացումն այն նախագծերի համաֆինանսավորման համար, որոնք 2014-ից մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակաշրջանում միջոցներ են ստանում նաեւ ԵՄ-ի կառուցվածքային հիմնադրամներից»,-ասված Է բանկի հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]