Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացումը ՓՄՁ-ների համար

 Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացումը ՓՄՁ-ների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի օգոստոսի մեկից մինչև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում անցկացվելիք աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար կփոխհատուցի կառավարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը, որով կառավարությունն օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայիսպառման մասով) օգտին կվճարի սուբսիդիաներ` 6,93 դրամ/կՎտժ չափով:

«Որոշման նախագծով նախատեսվում է փոխհատուցել ամսական մինչև 500 կՎտժ սպառում ունեցող սպառողների (ամսական մինչև 250 կՎտժսպառման մասով) ծախսած էլեկտրական էներգիայի սակագների տարբերությունը: Դա հնարավորություն է տալիս փոխհատուցվող շահառուների խմբում առավել ընդգրկել ՓՄՁ-ներին: Որոշման նախագծով խոշոր բիզնեսի օգտին փոխհատուցում չի նախատեսվում»,- ասաց Զախարյանը: Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդատվությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սկսված է և մինչև դրա ավարտը բնակչության ծախսած էլեկտրաէներգիայի 6,93 դրամով ավելացած արժեքը կփոխհատուցի կառավարությունը՝ արտաբյուջեից: «Հանրապետության նախագահի հետ այսօր առավոտյան քննարկել ենք նաև փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը և որոշում ենք կայացրել կառավարություն ներկայացնել այս նախագիծը, որով փորձում ենք լուծել նաև ՓՄՁ-ների խնդիրը»,- ընդգծեց Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]