1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպել է Ինդոնեզիայի խորհրդարանի վերին պալատի նախագահի հետ

Դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպել է Ինդոնեզիայի խորհրդարանի վերին պալատի 
նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն օգոստոսի 27-ին հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (վերին պալատ) նախագահ Իրման Գուսմանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և դրան նպաստող քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, նշել է, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը թույլ կտա նաև դիտարկել հայ-ինդոնեզական հարաբերությունների նոր բնագավառներ, ինչպես նաև կնպաստի երկկողմ ճանաչելիության մակարդակի առավել բարձրացմանը, երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

Իրման Գուսմանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու միջխորհրդարանական մակարդակով կապերի խթանման գործին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]