1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ խմբակցությունների հետ քննարկելուց հետո կուղարկի օրենսդիր մարմին

Կառավարությունը սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ խմբակցությունների 
հետ քննարկելուց հետո կուղարկի օրենսդիր մարմին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկների մասին նախագծին: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը նշեց, որ նախագծում ամփոփված են հանրապետական գործադիր մարմինների ու պետական կառավարման այլ մարմինների դիրքորոշումները սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

«Առաջարկություններն ուղղված են Սահմանադրության նախագծի նորմերի իրավական որոշակիությանը, բովանդակության ճշգրտումներին, դրանց ավելի հստակ մեկնաբանման տեսանկյունից պարզ հստակեցումներին: Նախագծի վերաբերյալ կարծքիներն ամփոփվում են, այժմ գտնվում են վերափոխման փուլում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը՝ դրանց ամփոփման համար խնդրելով որոշակի ժամանակ:  

Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեկ շուրջ վեց ժամ ՀՀ կառավարության աշխատակազմի ղելավար-նախարարի, ՀՀ փոխվարչապետի ու արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են նախագծի շուրջ առաջարկները: Վարչապետի խոսքով՝ առաջարկություններ են ներկայացվել նաև նախարարությունների ու գերատեսչությունների կողմից,  որոնք արժանի են քննարկման: «Այսօր ՀՀ նախագահի հետ պայմանավորվել եմ, առաջարկում եմ, պարո'ն Հարությունյան, Ազգային ժողովի հետ քննարկումներ կազմակերպել, որին նաև նախարարներն ու գերատեսչությունենրի ղեկավարները կմասնակցեն, փորձենք ընդհանուր հայտարարի գալ, որից հետո ես կստորագրեմ նախագիծը, կուղարկենք Ազգային ժողով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]