Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսների գրեթե 60 տոկոսը թշնամական Է համարում ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումը

Ռուսների գրեթե 60 տոկոսը թշնամական Է համարում ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի 
կառավարության դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների 59 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը թշնամաբար Է տրամադրված ՌԴ-ի նկատմամբ. բացի այդ, հարցման մասնակիցների 15 տոկոսն Ամերիկան համարում Է բարոյալքված երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հրապարակած հետազոտության արդյունքները:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ռուսաստանցիների մեծամասնության մոտ բացասական զգացողություն Է առաջացնում՝ ամերիկացիների նկատմամբ տարատեսակ բացասական արտահայտություններ (9 տոկոս), անբարյացակամություն, նողկանք, ատելություն (2-ական տոկոս) եւ այլն: ԱՄՆ-ն ընկալվում Է որպես ագրեսոր (4 տոկոս), «թիվ մեկ թշնամի» (4 տոկոս), սադրիչ (2 տոկոս), երկիր, որը ձգտում Է համաշխարհային տիրապետության (2 տոկոս), հակառուսական քաղաքականություն վարող (2 տոկոս)»,-ճշտվում Է հարցման հրապարակված արդյունքներում:

Բացի այդ, հաշվետվության մեջ նշվում Է, որ ԱՄՆ-ի նկատմամբ ՌԴ-ի քաղաքացիների կարծիքը կտրուկ փոխվել Է վերջին 25 տարվա ընթացքում: 1990 թվականին ռուսաստանցիների մեկ երրորդից ավելին այն համոզմունքն ուներ, որ ամերիկյան իշխանությունները բարեկամաբար են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: Այժմ 31- տոկոսը կարծում Է, որ ԱՄՆ-ն «անբարյացակամ վերաբերմունք ունի Ռուսաստանի նկատմամբ»:  

ՀԿՈՒՀԿ-ն համառուսաստանյան հարցումն անցկացրել Է հուլիսի 25-26-ին: Հարցմանը 1600 մարդ Է մասնակցել Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 130 բնակավայրերում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,5 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]